Մոսկվայի Արեւմտյան շրջանի տարածքում ձերբակալել են Ադրբեջանի մոտ 50 քաղաքացու: Հատուկ նշանակության ջոկատայինների(ՕՄՕՆ) կողմից ձերբակալված ադրբեջանցիներին տեղափոխել են Մոսկվայի ոստիկանության Օչակով-Մատվեեւի վարչություն:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ձերբակալվածները աշխատում էին ավտոմեքենաների սպասարկման սրահում: Հոկտեմբերի 18-ի երեկոյան ՕՄՕՆ-ի ջոկատները եկել են ավտոմեքենաների սպասարկման սրահ: Որից հետո այնտեղ աշխատող ներգաղթյալներին ավտոբուսներով տարել են ոստիկանություն: Ոստիկանության բաժանմունքում պարզվում է Ադրբեջանի ձերբակալված քաղաքացիների մասնակցությունը այս կամ այն հանցագործություններին, ինչպես նաեւ ստուգվում են նրանց գրանցման փաստաթղթերը:

Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ, ոստիկանության գնդապետ Էլդար Սամեդովը ԱՊԱ-ին հայտնել է, որ վերջին օրերին ռուս իրավապահների կոմից ներգաղթյալների նկատմամաբ անցկացվող ստուգումները համապատասխանում են երկրի օրենսդրությանը: