Ադրբեջանի նախագահի աշխատակազմը բացատրել է  Ալիեւի երդմնակալության ժամանակ  արտասահմանցի հյուրերի բացակայությունը։

Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Հասիմովը ԱՊԱ-ին հայտնել է, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությունը երկրի ներքին միջոցառում է:  «Ընդհանրապես, մենք այդ միջոցառմանն արտասահմանցի հյուրեր հրավիրելու սովորություն չունենք: Այդ պատճառով էլ այսօրվա երդմնակալության արարողությանը արտասահմանից հյուրեր հրավիրված չեն եղել», - հայտնել է Հասիմովը: Ըստ նրա՝ նախագահ Իլհամ Ալիեւը միշտ էլ կողմնակից է եղել, որ պետական միջոցառումները եւ այլ տոնակատարությունները համեստ անցկացվեն եւ գործնական միջավայրում:  

Ալիեւների ընտանիքի խոշոր հաշիվների եւ նրանց պատկանող օֆշորային ընկերությունների մասին հրապարակումները ստիպում են կասկածի տակ դնել Ազեր Հասիմովի եւ նման պնդումների  համապատասխանությունը։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին՝ ընտրություններից 10 օր անց: