Վրաստանում առկա բոլոր կրոնական օբյեկտներին տարվա ընթացքում անվճար գազով կապահովի Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR)։ Այս մասին համաձայնագիրն այսօր ստորագրվել է Վրաստանի պատրիարքարանում։ Այս կապակցությամբ պատրիարքարան էին այցելել Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն եւ SOCAR-ի տնօրեն Ռովնաղ Աբդուլաեւը։
Հուշագրի ստորագրման արարողության ընթացքում Կախա Քալաձեն հայտնել է, որ 2013թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2014թ. նոյեմբերի 1-ը, Վրաստանում գոյություն ունեցող բոլոր կրոնական օբյեկտների համար բնական գազն անվճար է մատակարարվելու: «Ինտերպրեսնյուզը» նշում է, որ դա կվերաբերի նաեւ հայկական եկեղեցիներին:





























