Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1999 թ. ծնված, Երեւանի թիվ 8 հատուկ դպրոցի 4-րդ դասարանի սովորող Նվարդ Արիստակեսյանը, որը 2013 թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, տնից՝ Երեւանի Ֆանարջյան փողոցի 41 հասցեից, դուրս է եկել եւ չէր վերադարձել գտնվել է:

Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Նա անվնաս եւ  ինքնուրույն ժամեր առաջ է գնացել տուն: Այս պահին փորձում են պարզել, թե ուր է եղել, քանի որ աղջիկը մտավոր եւ խոսելու հետ խնդիրներ ունի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1999 թ. ծնված, Երեւանի թիվ 8 հատուկ դպրոցի 4-րդ դասարանի սովորող Նվարդ Արիստակեսյանը, որը 2013 թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, տնից՝ Երեւանի Ֆանարջյան փողոցի 41 հասցեից, դուրս է եկել եւ նրա գտնվելու վայրն անհայտ է: Աղջիկը տառապում է ալալիկ հիվանդությամբ՝ չխոսկանությամբ, եւ մտավոր թերհաս է: