Ռուսաստանի Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հոկտեմբերի 19-ին հայտարարել է. որ ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի նպատակը երկրի առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունն է:
«ԵՄ-ում Ուկրաինայի հետ ասոցացումը համարում են դրա «դեմոկրատացման» միջոց: Հասկանում են արդյո՞ք Կիեւում, որ «ասոցացման» վերջնական նպատակը Յանուկովիչին պաշտոնանկ անելն է»,- գրել է քաղաքական գործիչը Twitter-ում, հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ-ը:
Հիշեցնենք, որ Կիեւը մտադիր է «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել Վիլնյուսում նոյեմբերին, Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր կնքել: Տեքստն արդեն հաստատել է Ուկրաինայի կառավարությունը:





























