Դանակներով ու զենքով զինված տեղի բնակիչները Բոլիվիայում հարձակվել են ոստիկանների ու զինծառայողների վրա, որոնք ոչնչացնում էին կոկայի մշակաբույսերը, զոհվել է բանակի լեյտենանտ, եւս 16 ուժայիններ վնասվախքներ են ստացել, փոխանցում է Associated Press-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Ապոլո համայնքում, որը մայրաքաղաք Լա-Պասից գտնվում է 15 կմ հյուսիս: Հարձակումից հետո ձերբակալել են տեղի 8 բնակիչների:Բոլիվիան Պերուի եւ Կոլումբիայի շարքում սեւ շուկա կոկայինի ներկրող ամենախոշոր երկիրն է: Երկրի իշխանությունները պայքարում են անօրինական թմրավաճառության դեմ, սակայն նախագահ Էվո Մորալեսը բոլոր ամբիոնների առաջին տարին չէ, որ պաշտպանում է կոկան որպես մշակբույս: Նա համարում է, որ կոկայի տերեւները ինքնին թմրանյութ չեն ու Անդ մշակաբույսերի մաս են կազմում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բոլիվիայում հնդիկ բնակչության 62-ից 67 տոկոսը կոկայի տերեւ են ծամում: Նախագահը կազմակերպել է հատուկ տոն՝ կոկայի տերեւներ խամելու ազգային օր, որից հետո որոշում է ընդունել Բոլիվիայի կողմից մերժել ՄԱԿ թմրանյութերի վերաբերյալ համընդհանուր հռչակագիրը: 2013թ.-ի հունվարին Լա-Պասը դարձյալ միացել է հռչագարին, պայմանով, որ այդ երկրում պաշտոնապես թույլ է տրվում մշակել կոկայի թփեր ու դրանց տերեւները կիրառել բժշկության մեջ ու արարողակարգերի ժամանակ: