Կաբո-Սան-Լուկաս հանգստավայրում (Հարավային Քալիֆորնիա) ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 18-ին, մանկական տոնի ժամանակ սպանել են մեքսիկական «Տիխուանա» թմրակարտելի ղեկավար Ֆրանսիսկո Ռաֆայել Արելյանո Ֆելիքսին: Այդ մասին հոկտեմբերի 20-ին հաղորդել են տեղական լրատվամիջոցները:
63-ամյա թմրավաճառին երկու կրակոցով սպանել է ծաղրածուի կերպարանքով մի մարդ: Ինչպես հայտնել են տեղեկացված աղբյուրները, որոնք մոտ են հետաքննությանը, Արելյանո Ֆելիքսը մեկ կրակոց է ստացել պարանոցին, մյուսը՝ գլխին: Թմրավաճառը տեղում մահացել է:
Վարձու մարդասպանի հագին վառ գույնի կեղծամ էր, կարմիր քիթ ու սովորական ծաղրածուի հագուստ, հաղորդում է INFOSMI.net.-ը: Հարկ է նշել, որ սպանված թմրավաճառի ընտանիքի անդամները քառակի օսկարակիր «Թրաֆիք» ֆիլմի հերոսների նախատիպերն են. Այժմ կարտելը ղեկավարում են Ֆելիքսի քույրն ու որդին:





























