Ջամալուլ Քիրամը, ով իրեն հայտարարել է Սուլուի սուլթանության ղեկավար, կիրակի՝ հոկտեմբերի 20-ին, վախճանվել է Ֆիլիպինների մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում, 75 տարեկան հասակում, հաղորդում է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով սուլթանի այրուն: Մահվան պատճառը չի հստակեցվում, սակայն հայտնի է, որ նա տառապում էր երիկամների ծանր հիվանդությունից:
«Սուլթանը մահացել է որպես աղքատ, բայց հարգված մարդ»,- հայտարարել է Ջամալուլ Քիրամի այրին: Նա հայտնել է նաեւ սուլթանի վերջին խոսքերը. «Արեք այն, ինչն սկսել եք անել հանուն մեր մարդկանց: Մի լքեք ձեր ժողովրդին»,- հաղորդում է Lenta.ru-ն:
Սուլուի սուլթանությունը գոյությունի ուներ 1457-ից մինչեւ 1917թթ., իսկ 2013թ.-ի ձմռանը լայն հասարակայնություն ստացավ: Այն ժամանակ մալազիական Սաբահ նահանգում մի քանի հարյուր զինված ֆիլիպինցիներ դիրքավորվեցին, ովքեր իրենց հայտարարեցին սուլթանության բանակ: Զինված խումբը ղեկավարում էր Ջամուլալ Քիրամի եղբայր Աբգիմուդինը:
Այն ժամանակ նրանք հայտարարեցին, որ իրենց վերահսկողության տակ են վերցնում իրենց պատկանող հողերը:Երկու շաբաթվա ընթացքում Մալազիայի իշխանությունները ոչ մի քայլ չէին ձեռնարկում, սակայն հետո «Սուլուի բանակի» դեմ լայնածավալ ռազմական օպերացիա իրականացրեցին: Սուլուի նոր սուլթանն, ըստ Ջամալուլի Քիրիմի խոսքի, կդառնա հանգուցյալի ամենափոքր եղբայրը՝ Բանթիլլան Քիրամը:





























