Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցում, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, տուն է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.37-ին, մարվել՝ 11.40-ին:
Տան 2-րդ հարկի ննջասենյակում` անկողնում, հայտնաբերվել է 82-ամյա Ջ. Շ.-ի կիսայրված դին: Այրվել է նաեւ անկողինը:
Տանտերը միայնակ է ապրել:





























