Շաբաթ օրը իտալական մայրաքաղաքում կայացած բազմամարդ ցույցն այսօր շարունակվում է կենտրոնական հրապարակներից մեկում, որտեղ ցուցարարները ճամբար են հիմնել ու այդ կերպ փակել են քաղաքային ավտոճանապարհներից մեկը: Ինչպես հայտարարում են Հռոմի իշխանությունները, այս ակցիան արտոնագրված չէ, սակայն նրանց դեմ ուժ չի գործադրվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ակցիայի մասնակիցները հիմնականում երիտասարդներ են, որոնք բողոքում են դաժան տնտեսական քաղաքականության դեմ: Նրանք հայտարարում են, որ մտադիր չեն ինքնուրույն ցրվել: Սակայն երկուշաբթի արդեն իշխանությունները պետք է լուծում գտնեն ավտոմեքենաների կանոնավոր ընթացքն ապահովելու համար:Սկզբում ցույցն ընթանում էր «Ոչ արագընթաց գնացքներին» կոչի ներքո, որի մասնակիցները դեմ են արագընթաց գնացքի Թուրին-Լիոն երակթուղու շինարարությանը եւ առանձնանում են ցույցի անցկացման ծայրահեղական մեթոդներով: