Սոցիալիստական Հարավսլավիայի առաջնորդ Իոսիպ Բրոզ Տիտոյի այրին՝ 89-ամյա Յովանկա Բրոզը, ով օգոստոսից բուժվում էր Բելգրադի կլինիկական կենտրոնում, կիրակի վախճանվել է, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են բժշկական հաստատությունում:«Յովանկա Բրոզին օգոսոտոսի 23-ին ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: Չնայած բժիշկների ջանքերին, նա այսօր առավոտյան ժամը 11:45 սրտի կանգի հետեւանքով վախճանվել է»,- հայտել են ոստիկանությունում:
Յովնակա Բրոզը 1952 թ.-ին պաշտոնապես դարձել էր Տիտոյի երրորդ կինը: Մինչ այդ նա վեց տարի նրա քարտուղարուհին էր: 1980թ.-ին ամուսնու մահից հետո նրան մեկուսացրել էին հասարակությունից: Այն ժամանակվա իշխանությունները օրենք էին ընդունել, որը զրկում էր Տիտոյի այրիին ունեցվածքի իրավունքից, որը համարվել է պետական սեփականություն: Այդ օրենքը չեղյալ են համարել 1999թ.-ին, սակայն Յովանկա Բչոզը չի կարողացել պետությունից գումար ստանալ, քանի որ, ներկայացուցիչների խոսքով, դատարանը կորցրել է համապատասխան փաստաթղթերը:Տիտոյի այրին Սերբիայի իշխանություններից անձը հաստատող փաստաթուղթ եւ անձնագիր ստացել է միայն 2009թ.-ին: Այդ կերպ, նա 30 տարի ապրել է առանց անձնական փաստաթղթերի: Կինը գրեթե չէր տիրապետում անձնական ունեցվածքի:
Բելգրադի Դեդինյե շրջանում գտնվող առանձնատունը, որտեղ նա ապրում էր ցերջին տասնամյակներին, ողջ ընթացքում չի վերանորոգվել:Հայտնում են, որ Տիտոյի այրին կամեցել է թաղված լինել ամուսնու կողքին՝ Բելգրադում Հարավսլավիայի պատմության թանգարանի տարածքում գտնվող «Ծաղիկների տուն» դամբարանում:





























