Երեւանի Մաշտոցի պողոտայի թունելում հոկտեմբերի 21-ին, ժամը 01.00-ի սահմաններում, իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























