Լիբանանում այս տարվա օգոստոսի 9-ին առեւանգված եւ 2 օր առաջ ազատ արձակված թուրք օդաչուներին Ստամբուլում օդաչուների ընտանիքի անդամների հետ միասին դիմավորել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական Bugun պարբերականի փոխանցմամբ՝  «Թուրքական ավիաուղիների» առեւանգված 2 օդաչուներին ազատ արձակելուց եւ Լիբանանում թուրքական կողմին հանձնելուց հետո կազմակերպվել է նրանց փոխադրումը Թուրքիա։

Լիբանանյան զինված Zuwar al-imam rida խմբավորման կողմից առեւանգված օդաչուներին դիմավորելու համար օդաչուների ընտանիքների հետ Ստամբուլի օդանավակայան էին ժամանել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ստամբուլի նահանգապետը, Ստամբուլի քաղաքապետը եւ այլ պաշտոնյաներ։

Նշենք, որ թուրք օդաչուներ մուրադ Աքփընարը եւ Մուրադ Աղջան առեւանգվել էին օգոստոսի 9-ին, Բեյրութում, ավտոբուսով հյուրանոց գնալու ժամանակ։