Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԱՊՀ-ն լավ հարթակ է՝ որոշումներ կայացնելու: Նա այսօրվա Համագործակցությւոնը կոչել է ոչ թե կոմունալ բնակարան, այլ հարմարավետ քոթեջային համալիր:
«Միշտ էլ հեշտ է բաժանվել, սակայն չշտապենք, քանի որ Համագործակցությունը լավ հարթակ է հնարավոր որոշումներ կայացնելու համար»,-ասել է նա՝ ԱՊՀ լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Եթե ԱՊՀ երկները միասնաբար բանակցություններ վարեն Եվրոպայի հետ, ապա դա շատ ավելի մեծ արդյունք կտա, քան առանձին բանակցությունները, որոնք երբեմն ԱՊՀ անդամ-երկրների համար ստորացուցիչ պայմաններում են անցնում, ընդգծել է Լուկաշենկոն: «Միասին մենք ուժ ենք, որի հետ հաշվի կնստեն»,-կարծում է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























