Միջադեպ եղել է եւ այդ մասին արդեն հրապարակումներ եղել են մամուլում: Կարելի է ասել, որ խոսակցություն է տեղի ունեցել եւ երկու կողմերն էլարտահայտել են իրենց կարծիքը եւ կոռեկտորեն բաժանվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի միջեւ վիճաբանությունը:

Ի պատասխան այն հարցին, թե ինչ պատճառով է վիճաբանություն ծագել, Մարգարյանն ընդգծել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել՝ կապված Հայաստանի Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ: «Ծառուկյանը դժգոհություններ է ունեցել՝ ընտրությունների հետ կապված, ինչն էլ, իր հերթին, կապված է եղել սպորտի նախարարության հետ: Տեղի է ունեցել տղամարդկանց խոսակցություն, եւ յուրաքանչյուրը հեռացել է՝ իր կարծիքին մնալով»:

Պատասխանելով այն հարցին, արդյոք քաղաքականությունում գոյություն ունի «տղամարդկանց խոսակցություն», Մարգարյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, բացի քաղաքականությունից, չի բացառվում, որ իրավիճակներ ստեղծվեն, երբ նյարդերը տեղի տան, եւ կարող են երկխոսությունը «տղամարդկորեն վարել»: