Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայտարարված ժողովրդավարացման փաթեթի կետերից մեկի համաձայն Թուրքիայում այսուհետ հնարավոր կլինի քարոզչություն իրականացնել նաեւ հայերենով,  արաբերենով, աբխազերենով։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի ներկայացրած ժողովրդավարացման փաթեթի կետերից մեկը նախատեսում է, որ թուրքերենից բացի այլ լեզուներով էլ քաղաքական գործիչները կարող են ընտրողների մոտ քարոզչություն իրականացնել։

Այսպես, քաղաքական գործիչներն այսուհետ Բիլեջիք, Էսքիշեհիր, Սամսուն, Ամասիա, Թոքաթ եւ Դուզջե նահանգներում՝ աբխազերեն, Մարդինում եւ Սիիրթում՝ արաբերեն, Ստամբուլում, Հաթայում, Դիարբեքիրում եւ Կարսում՝ հայերենով կարող են քարոզարշավ իրականացնել։