«Տարվա լավագույն հանրային ծառայող եւ լավագույն ապրանքանիշ ազգային մրցանակաբաշխությունն» այն իրադարձությունն է, որը պարբերաբար ամեն տարի գնահատում է Հայաստանում տարբեր ոլորտներում աչքի ընկած ընկերությունների աշխատանքը: Գնահատականը ձեւավորվում է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից Հայաստանի բնակչության շրջանակում իրականացվող սոցիոլոգիական հարցումների արդյունքում, եւ լավագույն ընկերություններն արժանանում են մրցանակների տարբեր անվանակարգերում: Այդ ընկերությունների շարքում է նաեւ «Ռոյալ Արմենիա» հայ-կուբայական համատեղ ձեռնարկությունը, որն այս տարի արժանացել է միանգամից երկու մրցանակի: Ընկերությանը մրցանակներ հանձնելու արարողությունն առանձնակի կերպով տարբերվել է հանդիսատեսի համար հատուկ այս առիթով պատրաստված անակնկալով:
Հոկտեմբերի 19-ին Կ.Դեմիճրային անվան մարզահամերգային համալիրում կայացած մրցանակաբաշխության արարողությանը ավանդաբար նախորդել է 37 ընկերությունների արտադրանքի եւ ապրանքների ու ծառայությունների ցուցադրությունը համալիրի նախասրահում: «Ռոյալ Արմենիա» ընկերության տաղավարին մոտենում էին բազմաթիվ մարդիկ սուրճ համտեսելու եւ ծանոթանալու ընկերության նորություններին:
«Ռոյալ Արմենիա» ՀՁ Գովազդի բաժնի ղեկավար Մինաս Համբարձումյանի խոսքով, - «Անցյալ տարի այս ժամանակ «Ռոյալ Արմենիա» ընկերությունը ներկայացավ աղացած սուրճի նոր փաթեթավորմամբ եւ երեք նոր տեսակներով: Փաթեթավորումը նոր էր նաեւ մեր կողմից արտադրվող պղպեղների տեսականու համար: Ամփոփելով այս մեկ տարին կարող ենք ասել, որ նոր ոճով ձեւավորված մեր արտադրանքն արդեն ճանաչելի է գրեթե բոլորի համար: Այսօր շատ լավ առիթ է տեղեկացնել, որ «Ռոյալ Արմենիա» ընկերության կողմից նորությունները շարունակվելու են նաեւ այս տարի: Մեր տաղավարի վրա պատկերված բուի կերպարը շատ շուտով կհայտնվի գովազդային վահանակների վրա եւ վաճառակետերում: Այն կներկայացնի միանգամայն նոր կարգի արտադրատեսակ, որը դեռ չի եղել մեր տեսականիում: Բուն կարող է խորհրդանշել տարբեր իմաստներ, մեր պարագայում այն խորհրդանշում է առույգություն»:

Ցուցադրությանը հաջորդել է մրցանակաբաշությունը: «Ռոյալ Արմենիա» ընկերության կողմից ՝ իր ոլորտում «Շուկայի առաջատար» անվանակարգում մրցանակը ստացել է ընկերության փոխտնօրեն եւ համասեփականատեր Ռուբեն Ակոպյան Ալուջասը: Մրցանակը հաձնել է Ռեինկարնացի խմբի հիմնադիր եւ մենակատար Ռոլանդ Գասպարյանը: Բոլորն ակնկալում էին, որ մրցանակակիրը եւ մրցանակ հաձնողը պետք է լքեն բեմը: Սակայն այստեղ բոլորին սպասում էր անակնկալ: Ռեինկարնացիա խումբը եւ Ռոյալ Արմենիան հատուկ այս առիթով պատրաստել էին երգի պրեմիերա: Բոլորի համար հնչեց «Երգ սուրճ խմելու մասին»

«Երգ սուրճ խմելու մասին» - երգի MP3 ֆայլը կարելի է ներբեռնել այստեղից
Երգի ավարտին հայտարարվեց, որ «Ռոյալ Արմենիա» ընկերությունն արժանացել է մրցանակի նաեւ երկրորդ անվանակարգում «Միջազգային չափանիշներին համապատասխանող որակ»:
Սկսած 1997 թվականից ՙՌոյալ Արմենիա՚ հայ-կուբայական համատեղ ձեռնարկությունը կանաչ սուրճի եւ պղպեղի վերամշակման առաջին եւ խոշորագույն ընկերությունն է Հայաստանում:
Իր ոլորտում «Ռոյալ Արմենիա»-ն տարածաշրջանում միակ ընկերությունն է, որի արտադրական ողջ գործընթացն արժանացել է պետական եւ միջազգային ԻՍՕ սերտիֆիկատների:
Ավելի քան 15 տարիների ընթացքում «Ռոյալ Արմենիան» հաճախորդին է ներկայանում աշխարհի տարբեր երկրներից ներմուծված բարձրորակ Արաբիկա եւ Ռոբուստա սուրճերի փնջերով:
Ընկերությունը նաեւ վերամշակում է պղպեղների որոշակի տեսակներ, որոնք վաղուց դարձել են Հայաստանի եւ արտերկրի հազարավոր ընտանիքների սիրելի կերակարտեսակների մշտական համեմունքները:





























