ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոր՝ Հայ ֆերմերների միության նախագահ Ռոզա Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ գյուղնախարարությունը մեկնաբանություն չի տալիս: NEWS.am-ի թղթակցին Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ իրենք ձեռնպահ են մնում մեկնաբանություններից:

Հիշեցնենք, որ Ռոզա Ծառուկյանը հայտարարել էր, որ շատ վիրավորված է գյուղատնտեսության նախարարությունից:

«200 մլն Ծառուկյան Գագիկը բարեգործական հիմնադրամից տվեց, մի հատ վկայական տային իրա գործարանի տնօրենին, որ այստեղ ներկայացված է... շատ վիրավորված եմ: Այդ ո՞ր մայրը լինի, որ չվիրավորվի, եթե որդին կարող է 200 մլն նվիրի կարկտահարված մարզին, ու մի հատ վկայականի չարժանանա՞, այդ ո՞ր մայրն է, որ պետք է լռի, թեեւ ինձ ասում են՝ լռի, վերեւում Աստված բարի է: Մեռնեմ Աստծուն»,- հայտարարել է Ռ. Ծառուկյանը:

Նա նշել է, որ շատ գործ է անում, օրինակ՝ բանակին 60 դրամով 1000 տոննա կարտոֆիլ է մատակարարելու: «Ոչ մի բանի չարժանացա, իսկ համաշխարհային կառույցից ստացել եմ պլատինե աստղ, նոր եմ եկել Կիեւից... 18 գյուղնախարար եմ փոխել, բայց այսօր չեն ուզում, որ ես ինչ որ տեղ երեւամ»,-շարունակել է Ռ. Ծառուկյանը: Նա նաեւ նշել է, որ հրաժարական է տալոջւ Ֆերմերների միության նախագահի պաշտոնից: