«Դնեպր» մակնիշի մոտոցիկլետը հոկտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին, Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի մետաղյա արգելապատնեշին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























