Աֆղանստանում վրացի խաղաղապահները արդեն քվեարկել են Վրաստանի նախագահական ընտրություններում: Ընտրատեղամասերը գտնվել են վրացական եւ ամերիկյան բազաներում՝ աֆղանական Գիլմենդ նահանգում, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը:

Մասնավորապես, վրացի զինծառայողները քվեարկել են «Լեզերնիկ» եւ «Էրեդվի» բազաներում գտնվող ընտրատեղամասերում: Բացի այդ, քվեարկության համար օգտագործվել է երկու շարժական քվեատուփ, հաղորդում է Գրուզիա Online-ը:

Ընտրություններին մասնակցել է ավելի քան 1500 զինծառայող: Քվեարկության ընթացքին հետեւել են վրացական տարբեր կուսակցությունների եւ «Արդար ընտրություններ» ՀԿ ներկայացուցիչներ: