Չորս մարդ զոհվել է յոթը վիրավորվել Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում ավտոբուսի պայթյունի արդյունքում:

«14:05–ին քաղաքի Կրասնոարմեյսկի շրջանում պայթել է ուղեւորատար ավտոբուս: Չորս մարդ տեղում զոհվել է, յոթ հոգու հիվանդանոց են տեղափոխել»,-«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»- հետ զրույցում հաղորդել են ԱԻՆ-ից: Պայթյունի պատճառները պարզվում են: