Խորհրդարանում առաջին աշխատանային օրը գնահատում եմ որպես շատ լավ։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արմեն Կարապետյանը՝ իր առաջին աշխատանքային օրը  բնութագրելով  «շատ լավ»:

Դիտարկմանը, թե ինչով էր « լավ» աշխատանքային օրը,  նա նշեց. «Ամեն ինչով նորմալ էր, քննարկվեցին  հարցեր, առաջին նիստն էր, որ մասնակցել եմ»: Ի դեպ, նորընտիր պատգամավորի դիտարկմամբ,  ԱԺ-ում տեղի ունեցած թեժ քննարկումները պատգամավորներ Նիկոլ Փաշիանյանի, Զարուհի Փոստանջյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ,  աշխատանքային քննարկումներ են եղել: «Նորմալ աշխատանքային մթնոլորտ էր ԱԺ-ում, ես առաջին նիստն էր արդեն ասեցի, քվեարկությունն արել եմ, ժամանակին ծանոթացել էի հարցերին, միջազգային պայմանագրերին»:

Հարցին, թե ով է իրեն սովորեցրել քվեարկության կոճակների տեղը, նա արձագանքեց. «Նայել եմ անմիջապես կողմնորոշվել եմ, քարտուղարությունը ցույց է տվել, թե որտեղ եմ նստելու»: Պատգամավորը նշեց, որ քվեարկելու է իր սկբունքներին համաձայն. «Կողմն էլ եմ քվեարկելու, ձեռնխպահ էլ, դեմ էլ : Քվեարկելու եմ իմ սկզբունքներով, եթե պետք լինի կողմ կքվեարկեմ, դեմ ու ձեռնպահ»:

Դիտարկմանը, որ «Ժառանգություն» կուսակցության  ներկայացուցիչները հայտարարում են, որ Սյունիքում լրացուցիչ ընտրությունների ադյունքները կեղծվել են, պատգամավորն ասաց. « Դա պարտվողի կողմն է։ Պարտվողները միշտ այդպես են ասում: Եղել են ազատ եւ արդար ընտրություններ»: Նա անդրադարձավ նաեւ Սյունիքում տիորղ կրիմիանլ իրավիճակին եւ նշեց, որ նամն բան առաջին անգամ է լսում որ Սյունիքում մթնոլորտը լարված է եւ կրիմալ է առկա: Սյունիքում, Ա. Կարապետյանի խոսքով, բռանապետեր չեն եղել, եւ բռնապետություն չի տիրել երբեք: