Հայաստանում չկա այնպիսի մարդ, որ համարձակվի բարձր տոնով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին հոկտեմբերի 21-ին լրագրողներին հայտնել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՕԵԿ առաջնորդ, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը:
«Կարծում եմ, ճիշտ կլինի դիմել Օլիմպիական կոմիտեի քարտուղարին՝ կատարվածի առնչությամբ առավել հստակ պատասխան ստանալու համար»,- նշել է Զոհրաբյանը:
Մեկնաբանելով բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ տեղի ունեցածը՝ Զոհրաբյանն ընդգծել է. «Հայաստանում չկա եւ չի կարող լինել այնպիսի մարդ, որ կհամարձակվի բարձր տոնով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ Ծառուկյանն ինքը երբեք ոչ ոքի չի վիրավորել եւ միշտ հարգալից է ողոլ գործընկերների հետ: Հետեւաբար պատմությունները քաղաքային ֆոլկլորի ժանրից են, իրականությանը չեն համապատասխանում»:





























