Ինձ ոչինչ հայտնի չէ միջադեպի մասին, հետեւաբար ճիշտ կլինի մեկնաբանություններ ստանալ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի խորհրդարանական խմբակցություններից: Այս մասին հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը՝ պատասխանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին:
Խնդրելով պարզաբանել, թե քաղաքականությունում ինչ է նշանակում «տղամարդկային խոսակցություն»-ը, Շարմազանովն ընդգծել է. «Խոսակցությունն ինքնին լավ է: Խոսակցությունը ենթադրում է գաղափարախոսական վիճաբանություն, եթե դա տղամարդկային խոսակցություն է, ապա կրկին խրախուսելի է, քանի որ տղամարդիկ պետք է տղամարդկանց վայել երկխոսեն: Սակայն քանի որ մանրամասներին ծանոթ չեմ, ավելին ասել չեմ ցանկանում»:





























