Ռուսական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հաղորդում Վոլգոգրադում ավտոբուսի պայթյունի մասին: Զոհերի թիվը հասել է տասի, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով մարզի ԱԴԾ վարչությունը:
Զոհերն ու տուժածները հիմնականում Վոլգոգրադի պետական համալսարանի ուսանողներն են: Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է քառասուն մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ քսան մարդ հիվանդանոց է տեղափոխվել՝ ծանր եւ միջին ծանրության վիճակում:
Ոստիկանության աղբյուրը հաղորդել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են պայթուցիկ սարքի մասնիկներ: Ազգային հակաահաբեկչական կոմիտեում հաղորդել են, որ միջադեպի պատճառոը կարող էր ահաբեկչությունը հանդիսանալ:
Վոլգոգրադում արտակարգ կարգով գծից հանվել են բոլոր երթուղային տաքսիները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր չորս զոհերի մասին:
Ռուսաստանում չորս մարդ զոհվել է ավտոբուսի պայթյունի արդյունքում





























