Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Հուսեյն Այգյունը հայտարարել է, թե Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիան դարձրել է «Ալ-Կաիդայի» կալվածքը։

Թուրքական Beyazgazete կայքի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Թունջելիից ընտրված պատգամավոր Հուսեյն Այգյունը քննադատության է ենթարկել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին սիրիական քաղաքականության հետ կապված՝ շեշտելով, թե Դավութօղլուն Թուրքիայի տարածքը դարձրել է «Ալ-Կաիդայի» կալվածքը։

Հուսեյն Այգյունը նշել է, թե պետք է Ահմեդ Դավութօղլուին դատեն որպես մեղադրյալ։