Վոլգոգրադում ավտոբուսը պայթելու հետեւանքով տուժածների շարքում հայերի առկայության մասին ոչ մի տվյալ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ըստ ռուսական լրատվամիջոցների` Վոլգոգրադում ավտոբուսի պայթյունի հետեւանքով զոհվել է վեց մարդ: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Կրասնոարմեյսկի թաղամասում` Լազորեւայա կանգառի մոտ, ժ. 14:05-ին: Պայթյունից հետո հրդեհ չի եղել, հաջողվել է տարհանել 40 մարդու: Վիրավորվել է 18 մարդ, նրանցից ութը ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի վայրում հայտնաբերվել են պայթուցիկի բեկորներ: Ազգային հակաահաբեկչական կոմիտեում հաստատել են, որ ավտոբուսի ներսում գործարկվել է չպարզված տեսակի պայթուցիկ սարք:





























