Մանասից ԱՄՆ կոնտինգենտի դուրսբերման վերաբերյալ որոշումը կայացվել է Ղրղըզստանի ղեկավարության կողմից եւ ոչ մի անգամ ոչ ոքի մոտ կասկած չի առաջացել, որ այդ որոշումը պատասխանատու է եւ հիմնավորված, եւ որ այն իրականացվելու է: Այս մասին այսօր կայած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Կարծում եմ, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կոնտինգենտի աջակցությունն ասել է իր խոսքը ահաբեկչության դեմ պայքարի հարցում, որը բխում է այդ երկրից: Եվ Ղրղըզստանն իր ներդրումն է ունեցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում՝ ապահովելով իր երկրի տարածքում այդ բազայի գործունեությունը»,-ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ինչպես Բորդյուժան է ընդգծել, այսօր ՆԱՏՕ-ի կոնտինգենտը դուրս է բերվում Աֆղանստանից եւ Ղրղըզստանի տարածքում՝ Մանասում, բազան պահելու անհրաժեշտություն չկա: