Հոկտեմբերի 20-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից  ոստիկանության Գավառի  բաժնում հաղորդում է ստացվել, որ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում այրվել է 1931 թ. ծնված Ջանիկ Շահրիկյանի տունը, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին Ջ. Շահրիկյանի թոռը հաղորդում է տվել, որ միայնակ բնակվող պապն իր տան ննջասենյակում, ծխախոտի գլանակից առաջացած հրդեհից, ծխախեղդ է եղել եւ տարբեր աստիճանի այրվածքներից մահացել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: