Ավտոբուսում 10 մարդու կյանք խլած ահաբեկչությունն իրագործել է մահապարտ մի կին, հայտնել են Վոլգոգրադի մարզի Քննչական վարչությունից:

«Նա վերջերս էր իսլամ ընդունել եւ  հանցախմբերից մեկի առաջնորդի կինն էր»,–  մարզի ՔԿ-ի քննչական վարչության իր աղբյուրի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը», որը նշել էր, որ պայթյունի վայրից ոչ հեռու հայտնաբերել էին մահապարտ կնոջ փաստաթղթերը:

Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեից հայտնել էին, որ ավտոբուսի ներսում պայթուցիկի բեկորներ են հայտնաբերել: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչություն», «Սպանություն» եւ «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով, հաղորդում է gazeta.ru-ն:

Պայթյունը տեղի էր ունեցել 29 համարի ավտոբուսում` Վոլգոգրադի Կրասնոարմեյսկի թաղամասում: