Վերջին երեսուն տարիների ընթացքում Եվրոպայում տապի պատճառով մահացության դեպքերը կրկնակի անգամ ավելացել են, հաշվարկել են շվեդ գիտնականները:

Հետազոտության ընթացքում նրանք համեմատել են 1900-2009թթ ընթացքում ցերեկային ջերմաստիճանը: Նրանք հաշվարկել են՝ երբ է ջերմաստիճանն անբնական բարձր եւ ցածր եղել: Հետո հետազոտողները հաշվարկել են այդ ընթացքում անբնական ջերմաստիճանի պատճառով զոհերի թիվը:

Պարզվել է, որ քսաներորդ դարասկզբին շատ սառը եւ շատ տաք եղանակի արդյունքում զոհերի թիվը հավասար է եղել: Սակայն վերջին երեսուն տարիների ընթացքում պատկերը մի փոքր փոփոխվել է: Ամռանը՝ ձմռան համեմատ մահացությունը ավելացել է, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: Ընդ որում, հետազոտողները նշել որ տվյալները բնորոշ են ոչ միայն Շվեդիային, այլեւ ամբողջ Եվրոպային: