Յուրաքանչյուր բրիտանացի ընտանքի տարեկան մոտ 700 ֆունտի (մոտ 1100 դոլար) սննդամթերք է նետում աղբարկղը: Այս մասին են վկայում Մեծ Բրիտանիայի խոշորագույն առեւտրային ցանցերից մեկի՝ Tesco-ի, անցկացրած հետազոտության արդյունքները:
«Միաժամանակ, Tesco-ի խանութներում եւ բաշխիչ կենտրոններում այս տարվա առաջին կեսին հավաքվել է ավելի քան 28,5 տոննա չվաճառված եւ ժամկետանց սննդամթերք»,-ասված է հետազոտության մեջ:
Փաստաթղթի հեղինակները պարզել են, որ մարդիկ, առավել հաճախ դեն են նետում կանաչ աղցանը (մինչեւ 68 տոկոս): Երկրորդ տեղում հացն է եւ թխվածքները (մոտ 50 տոկոս): Բացի այդ, մարդիկ նետում են խնձոր (մոտ 40 տոկոս), խաղող (25 տոկոս) եւ բանան (20 տոկոս), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























