Նյու-Ջերսիից նախկին անտունը 850 դոլար է ստացել կես տարի անց այն բանից հետո, երբ գտել է այդ գումարն ու տարել ոստիկանությունը: Տղամարդուն հետ են վերադարձրել գումարն այն պատճառով, որ հետագա 6 ամսվա ընթացքում ոչ ոք չի դիմել ոստիկանության կորստի հայցով:
Ջեյմս Բրեդին 850 դոլարով ծրարը գտել է ապրիլի 16-ին՝ զբոսանքի ժամանակ: Նրա խոսքով՝ կասկածում էր, պահել գումարը, թե հանձնել ոստիկանությանը, սակայն արդյունքում ընտրել է երկրորդը: Հոկտեմբերի 18-ին Բրեդին վերադարձել է ոստիկանության բաժանմունք, որպեսզի հետ վերցնի գտած գումարը, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով United Press International-ին: Նախկին անտունն այդ գումարով լոգարանի համար գորգ կգնի, նոր մարզակոշիկներ ու սենդվիչ:
Բրեդին անտուն էր դարձել Նյու-Յորքում 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների հետեւանքով առաջացած դեպրեսիայի պատճառով: Այդ օրն ինքը պետք է առեւտրի համաշխարհային կենտրոնի շենքում լիներ, սակայն փոխվել էին ծրագրերը: 2013թ.-ի հուլիսին նա երկու սենյականոց բնակարանի հավաստագիր էր ստացել:





























