Մարաթոնյան վազքի ժամանակ ամերիկացին՝ Միսսուրիի համալսարանի դասախոս Դեվիդ Բեբքոքը ավելի քան 3.6 մետր երկարությամբ շարֆ է գործել:

Հաղթահարելով հեռավորությունը՝ Բեբքոքը 15 համարի պլաստմասե շյուղերով գործում էր 30 շարք լայնությամբ շարֆը: Հաշվի առնելով այն, որ գործվածքի  երկարությունը ավելանում էր, վազորդն այն փաթաթում էր գոտկատեղին, որպեսզի հեշտությամբ կրի այն:

Բեբքոքը Քանզաս-Սիթիում գործելով հաղթահարել է մարաթոնյան վազքը 5 ժամ, 48 րոպե ու 27 վայրկյան ժամանակում: Նրա խոսքով՝ վազքի ընթացքում նա խոչընդոտներ չի ունեցել ոչ գործելու, ոչ տեղանքում կողմնորոշվելու հետ: Նա իր մասնակցությունը վազքին անվանել է «թեթեւ զբոսանք», հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով The Kansas City Star-ին:

Եզրագծին գործվածքների մասնագետները, ինչպես նաեւ չափերի ու երկարության չափագրման ծառայության ներկայացուցիչը գրանցել են շարֆի երկարությունը, որպեսզի այն ներկայացնեն Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների դատին: