Կիեւում 4 խոհարարներ միասին 140-կիլոգրամանոց շոռակարկանդակ են պատրաստել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Ուտեստի քաշը ռեկորդային է եղել եւ այն կգրանցվի Ուկրաինայի Գինեսի ռեկորդների գրքում:
Հսկայական նախաճաշը պատրաստելու համար խոհարարներին անհրաժեշտ է եղել 150 կգ պանիր, 750 ձու եւ ավելի քան 45 կգ չամիչ:
Յուրաքանչյուր ցանկացող կարող էր համտեսել շոռակարկանդակը, որի մեկ կգ-ն արժեր 100 գրիվեն (մոտ 5 հազար դրամ): Ուտեստը պատրաստվել է պանիրի ազգային տոնի շրջանակներում, որը կայացել է մի քանի օր առաջ:





























