Վոլգոգրադում անհայտ անձինք դյուրավառ հեղուկով շշեր են նետել մահմեդականների աղոթասրահից ներս: Տուժածներ չկան: Բռնկումը հաջողվել է մարել  երկհարկանի բնակելի շենքի բնակիչների  ուժերով, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին Վոլգոգրադում ահաբեկչություն էր կատարվել. կին մահապարտն իրեն պայթեցրել էր 29 համարի ավտոբուսում: Վեց մարդ զոհվել, 37-ը վիրավորվել էին: Ութ մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է:  Մահապարտուհու անունն արդեն հայտնի է. Դաղստանի բնակչուհի Նայիդա Ասիյալովա: Օպերատիվ տվյալներով՝ նա Մախաչկալայի հանցախմբի անդամ, Մերձմոսկվայի 22-ամյա բնակիչ Դմիտրի Սոկոլովի կինն է:

Վոլգոգրադում եռօրյա սուգ է հայտարարվել: