Մոսկովյան ոստիկանությունը վնասազերձել է կավատների բանդայի, որոնք զբաղվել են սեքս-ստրկուհիների առեւտրով: Չարագործներին ձերբակալել են, երբ նրանք հյուրանոցներից մեկին են վաճառել 14-ամյա աշակերտուհու: Դրա դիմաց նրանք պահանջել են մի քանի հարյուր հազար ռուբլի:

Այս գործով կասկածյալներ են 27-ամյա պետերբուրգցին ու նրա բարեկամուհին, հաղորդում Newsru.com-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքը: Նրանք ինտերնետում հայտարարություններ են տեղադրել աղջիկների վաճառքի մասին, այդ թվում՝ անչափահաս՝ ինտիմ ծառայություններ մատուցելու: