Աբովյանի Հանրապետության փողոցում, հոկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել փոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 61-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: