Իջեւան-Երեւան ճանապարհի 86-րդ կմ-ին, հոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սեւանի հիվանդանոց:

Կատարվում է քննություն: