Արարատի մարզի Դալար գյուղում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 01.00-ին, «ՎԱԶ-21723-118-01» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել քարե ցանկապատին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով 3 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























