Երեւան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին, հոկտեմբերի 21-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի կենտրոնական հիվանդանոց:

Կատարվում է քննություն: