2014-ին Վրաստանը չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ուկրաինան առհասարակ ընտրել է արտաբլոկային կարգավիճակ: Այս մասին այսօր Բրյուսելում մի խումբ ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստի եւ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի նախօրեին:
«Վրաստանի նոր կառավարությունը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունը: Սակայն հաջորդ տարի դա հաստատ տեղի չի ունենա, քանի դեռ մենք չենք համագործակցում Վրաստանի Խորհուրդ-ՆԱՏՕ-ի շրջանակներում»,-ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա հիշեցրել է, որ 2008-ին Բուխարեստում թե Վրաստանը, թե Ուկրաինան կողմ են արտահայտվել դաշինքին անդամակցելուն: Սակայն հետո Ուկրաինան որոշել է առաջնորդվել որեւէ դաշինքների չմիանալու քաղաքականությամբ:





























