Հայտնի ռուս դերասան Ալեքսեյ Պանինը Մերձամուրում շրջագայությունների ժամանակ սկանդալներ է կազմակերպել՝ խառնաշփոթ ստեղծելով մի քանի ժամանցային վայրերում:
Նրան ինչ-որ բան դուր չի եկել Բլագովեշչենսկի 77th Avenue զվարճանքների կենտրոնում եւ նա սկսել է կոտրել սպասքը, կոտրել է վճարումների տերմինալը եւ չի վճարել 1142 ռուբլի կազմող հաշիվը: Նրաից նաեւ ուժեղ ալկոհոլի հոտ է բուրել:
Պանինին ոստիկանական բաժանմունք են տեղափոխել՝ ցուցմունքներ տալու: Նա հաստատությանը փոխհատուցել է 7000 ռուբլի:
Բացի վերոհիշյալից տեղի են ունեցել եւս մի քանի միջադեպեր՝ դերասանի մասնակցությամբ: Նրա գործողություններից կրած վնասի ընդհանուր չափը կազմում է 10000 ռուբլի:





























