Վոլգոգրադում փրկարարները օդանավակայանում գտնվողներին տարհանել են՝ մոռացված պայուսակի պատճառով:
Օդանավակայան ժամանած երթուղային ավտոբուսի վարորդը ուղեւորներին իջեցնելուց հետո հայտնաբերել է, որ ինչ-որ մեկը պայուսակ է թողել եւ տագնապի ազդանշան է տվել: Պարզվել է, որ մոռացկոտ ուղեւորը կարտոֆիլով պայուսակ է թողել, հայտնում է Life News-ը:
Վոլգոգրադում կատարված ահաբեկչությունից հետո մարզում ահաբեկչական վտանգի խստացված ռեժիմ է ներդրվել: Ինքնաշեն ռումբը, որն ավտոբուսում պայթեցրել էր մահապարտուհի Նայիդա Ասիյալովան, մեխերից եւ պտուտակներից էր պատրաստված: Պայթյունից ավտոբուսը տառացիորեն մասերի էր բաժանվել: ԱԻՆ վերջին տվյալներով՝ վեց ուղեւոր զոհվել է, 43-ը՝ վիրավորվել: Նրանցից յոթի վիճակը ծանր է:





























