ՆԱՏՕ-ում անհանգստացած են սիրիական ընդդիմության ծայրահեղականացմամբ եւ այդ  երկրից զինյալների՝ Եվրոպա ներթափանցելու հնարավորությամբ: Այս մասին այսօր Բրյուսելում մի խումբ ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Ռասմուսենը նշել է, որ դաշինքն ուի ուշով հետեւում է իրադարձությունների եւ իրավիճակի զարգացմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ վերջերս ընդդիմությանն են միանում ծայրահեղական կազմակերպություններ, եւ դա «ընդգծում է Սիրիայում քաղաքական լուծման անհրաժեշտությունը, քանի որ այդ խնդիրը ռազմական լուծում չունի»: