ԵվրոՀՀՊ-ն արդեն 2018թ. լիարժեք կպաշտպանի ՆԱՏՕ-ի բնակչությանը հրթիռային սպառնալիքից, հոկտեմբերի 22-ին Բրյուսելում ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Նա նշել է, որ հրթիռային սպառնալիքն իրական սպառնալիք է դիտվում, այդ պատճառով ՆԱՏՕ-ին պաշտպանության համապատասխան համակարգ է հարկավոր: Ըստ Ռասմուսենի՝ 2018թ. այդ համակարգը լիարժեք կպաշտպանի Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի բնակչությանը, հայտնում է Pravda.ru-ն:
Ռասմուսենն ընդգծել է, որ համակարգը բացառապես պաշտպանական բնույթի է: Նա նաեւ հավելել է, որ երկու ՀՀՊ կենտրոնների մշակում է հնարավոր՝ ռուսական եւ ՆԱՏՕ-ի, որոնք կարող են տեղեկատվությամբ փոխանակվել, զբաղվել համատեղ զորավարժությունների նախապատրաստմամբ, արտաքին սպառնալիքների վերլուծությամբ:





























