Ռուսական Օրենբուրգ քաղաքում հոկտեմբերի 21-ին զանգվածային ծեծկռտուք է եղել, որի ժամանակ նաեւ կրակոցներ են հնչել: Բրատսկայա փողոցում տղամարդու դիակ են հայտնաբերել՝ բռնի մահվան հետքերով: Տուժողի անձը հաստատվում է: Արտաքինից  զոհվածը 20-25 տարեկան է:

Հետաքննության տվյալներով՝ չպարզված հանգամանքներում առնվազն 20 մարդ ծեծկռտուք են կազմակերպել, որի ընթացքում զենք է կիրառվել: Արդյունքում տուժողին մարմնական վնասվածքներ են հասցրել եւ նա տեղում մահացել է, հաղորդում է «АН-online»-ը: