Նայրոբիի առեւտրի կենտրոնում հարձակման ենթադրյալ մասնակից Սամանտա Լյուտեյտի՝ «Սպիտակ այրիի» նոութբուքում Ուսամա բեն Լադենին նվիրված ձոն են հայտնաբերել:

Բազմաթիվ սխալներ պարունակող ձոնը պարունակում է տողեր այն մասին, որ «Ալ-Քաիդայի» նախկին առաջնորդը եղբայր եւ հայր է: Լյուտեյտը նաեւ կոչ է անում մահմեդականներին միանալ եւ երդվում է շարունակել պայքարն անհավատների դեմ:

Ոստիկանությունը հայտնաբերել է նաեւ մոտ երկու հազար ֆայլեր, որոնք վկայում են, որ կինը մանրամասնորեն ուսումնասիրել է պայթուցիկներն ու դրանց հետ կապված ամեն բան: 

Նոութբուքը հայտնաբերել էին դեռեւս նախքան Նայրոբիի ահաբեկչությունը՝ Մոմբաս քաղաքի ահաբեկչուհու բնակարանում, ուր նա տեղափոխվել էր Մեծ Բրիտանիայից: Այդ ժամանակ ոստիկանները մտադիր են եել բռնել նրան, սակայն կինը հաջողացրել է փախչել, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Sky News-ը: