Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի ներքին թռիչքների տերմինալի մուտքի մոտ սպանություն է տեղի ունեցել։

Թուրքական Haber3 կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի մուտքի մոտ 30-ամյա Իլյաս Ուգարի եւ 19-ամյա Էրսին Գ.-ի միջեւ վիճաբանություն է ծագել։ Վիճաբանությունը թեժացել է, որի արդյունքում Էրսին Գ.-ն իր մոտ պահած ատրճանակով սկսել է կրակել Իլյասի ուղղությամբ։

Իլյաս Ուգուրը կրակոցների հետեւանքով տեղում մահացել է։ Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում ձերբակալել են Էրսին Գ.-ին եւ տեղափոխել բաժանմունք։