Վոլգոգրադում ավտոբուսի մեջ իրեն պայթեցրած մահապարտուհի Նայիդա Ասիյալովան Մոսկվա էր մեկնում, պարզել են ՌՔԿ-ի աշխատակիցները:
«Պարզվել է, որ Ասիյալովան Մախաչկալայից Վոլգոգրադ ժամանել է Մոսկվա մեկնող երթուղային ավտոբուսով: Անհայտ պատճառով նա ավտոբուսից իջել է ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի տարածքում՝ ահաբեկչությունից մոտ մեկ ժամ առաջ»,- ասված է ՌՔԿ-ի հաղորդագրությունում:
Քննչական խումբն արդեն մեկնել է Դաղստան եւ այցելել Ասիյալովայի հայրենի գյուղ, որտեղ ահաբեկչուհու մորից ԴՆԹ-ի անալիզի համար արյուն են վերցրել: Քննչական հետագա միջոցառումների համար մահապարտուհու մորն ու երկու քույրերին Մախաչկալա են բերել: Իրավապահները թաքցնում են նրանց գտնվելու վայրը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին երթուղային ավտոբուսում մահապարտուհին ինքն իրեն պայթեցրել էր: Նրանից բացի եւս վեց մարդ զոհվել էր, 37-ը՝ վիրավորվել: Ութ վիրավորներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:





























